Չորրորդ բաժնում լսարանին դիմեց ռուսաստանցի գրող եւ «Սոզիդանիե» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Աբգարյանը, ով խոսեց օրինակելի մարդկանց առկայության կարեւորության մասին, ովքեր կարող ենք ոգեշնչել՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորներին:
Հեղինակի խոսքը շատ անհատական էր եւ ոգեշնչող: «Ավելի բարդ է խոսել բարեգործության մասին, քան իրականում բարին գործել: Ընդհանուր առմամբ, գրողները չեն սիրում խոսել, մենք իրականում չգիտենք, թե դա ինչպես պետք է անել»,- ասաց նա իր խոսքում:
Նարինե Աբգարյանը հայտնի դարձավ իր «Մանյունյա» ինքնակենսագրական վեպի շնորհիվ: Այնուհետեւ հեղինակը գրեց փոքր աղջկա արկածների եռապատումը, ինչպես նաեւ մի քանի այլ վեպեր ու կարճ պատմվածքներ: 2016 թվականին Նարինե Աբգարյանը ստացավ «Յասնայա Պոլյանա» մրցանակն իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար:
«Մի շարք պատճառներով նախկին Խորհրդային միության ժողովուրդներն այդքան էլ հայտնի չեն իրենց բաց լինելու հանգամանքով կամ բերգործության հանդեպ վստահությամբ: Այս հարցով զբաղվող յուրաքանչյուր անձ ստիպված է հաղթահարել երկակի բարդություն. ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց տալ, այլեւ պետք է համոզի, որ իրենց նվիրատվությունները լավագույնս կօգոտագործվեն: Ինչպե՞ս է հնարավոր հասնել դրան: Ինձ համար գայթակղություն կլիներ ասել «հնարավոր չէ» եւ ուրախ-ուրախ անցնել առաջ: Սակայն ես այդպես չեմ անի, քանի որ ինչ-որ կերպ մենք կարողանում ենք համոզել մարդկանց հանգանակել: Մենք դա անում ենք խոսքերով, գործերով եւ սեփական օրինակով»,- բացատրեց բանախոսը: