Լիցքավորելով աշխարհը շարքի օրվա առաջին քննարկումը՝ «Կրթություն հանուն բոլորի» վարում էր Դենիս Դեւիդսոնը: Քննարկման բանախոսների թվում էին UWC International-ի միջազգային գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը, «Թագուհի Ռանիայի կրթության եւ զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայֆա Դիա Ալ-Աթթիան եւ Global Talent EY Partner-ի ու One Degree Academy-ի տնօրեն Ռիազ Շահը:
Լիցքավորելով աշխարհը շարքի օրվա առաջին քննարկումը՝ «Կրթություն հանուն բոլորի» վարում էր Դենիս Դեւիդսոնը: Քննարկման բանախոսների թվում էին UWC International-ի միջազգային գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը, «Թագուհի Ռանիայի կրթության եւ զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայֆա Դիա Ալ-Աթթիան եւ Global Talent EY Partner-ի ու One Degree Academy-ի տնօրեն Ռիազ Շահը:
UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրենը խոսեց բոլոր երեխաների համար կրթություն ապահովելու գործում իշխանությունների դերի մասին, մասնավորապես, աղքատությունից, պատերազմից, տեղահանությունից տուժած երեխաների համար: Նա նշեց, որ երբեմն ընդամենը հասարակության կողմից մի փոքր ազդակն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է փոփոխության համար: «Բոլորս համաձայն ենք, որ կրթությունը պատասխան է, սակայն հարցն այն է, թե ինչպես պետք է կառավարություններին եւս հասկացնենք կրթության կարեւորությունը», - հարց ուղղեց Դենիս Դեւիդսոնը:
UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը եւս ընդգծեց կրթության կարեւորությունը եւ լսարանին բացատրեց UWC շարժման առաքելությունը, այն է՝ գիտելիքն օգտագործել որպես միավորող գործիք: «Մենք ընտրում ենք ամենատաղանդավոր ուսանողներին ամբողջ աշխարհից, մենք չենք ընտրում միայն արտոնյալներին: Մենք գտնում ենք անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաների, միավորում նրանց ու փորձում ձեւավորել մարդկայնության միասնական զգացում»,- նշեց նա:
«Թագուհի Ռանիայի կրթության եւ զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայֆա Դիա Ալ-Աթթիան լսարանին ներկայացրեց իր հիմնադրամի գործունեությունը եւ խրախուսեց բոլորին պատասխանատվություն ստանձնել խնդիրների լուծման համար: «Կարծում եմ, որ աշխարհում բազմաթիվ վայրեր կան, որոնք մարդկային ճգնաժամերը փորձում են լուծել դրանց առաջացման ժամանակ: Հնարավորություններ կան այդպիսի աջակցությունը համախմբել, լիցքավորել: Դա աշխատող տարբերակ է»,- հայտարարեց Հայֆա Դիա Ալ-Աթթիան:
Global Talent EY Partner-ի ու One Degree Academy-ի տնօրեն Ռիազ Շահը հիշեցրեց բոլորին այն ներդրման մասին, որ փախստականները կարող են ունենալ առավել լավ կրթություն ստանալու պարագայում: «Հսկայական շահ կարելի է ստանալ այն ներգաղթյալներից ու փախստականներից, ովքեր գալիս են մեր դպրոցներ՝ ստեղծելով մարդկանց ավելի տարբերակված խմբեր: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հաշվի առնենք փախստականների իրական ուժն ու դրական փոփոխությունը, եւ ողջունենք դա», - ասաց Շահը: