Ելույթն ուղեկցվում էր տեսապատկերով, որը ներկայացնում էր հայկական ձեռագրերից հատվածներ եւ 17-րդ դարի «Սեւանի Աստվածամայրը» սրբապատկերը, որն էական դերակատարում է ունեցել Մխիթարյան միաբանության հիմնադիր, աբբահայր Մխիթար Սեբաստացու կյանքում։ Այն խորհրդանշում է մոր հավերժական սերն իր երեխայի հանդեպ:
1692 թ. 16-ամյա սարկավագ Մխիթար Սեբաստացին 10 օր անցկացրեց Սեւանա կղզում: Այնտեղ նա աղոթում էր «Սեւանի Աստվածամայրը» սրբապատկերի առաջ, երբ տեսիլք ունեցավ: Նրան այցելեց Տիրամայրը եւ քաջալերեց հիմնել միաբանություն՝ արտասանելով «Եղիցի՛»: