logo
ՓԱԿԵԼMenu
Ելենա Ուռլաեւա՝ մերօրյա հերոս

Ելենա Ուռլաեւա՝ մերօրյա հերոս

Ելենա Ուռլաեւան ազգությամբ ուզբեկ իրավապաշտպան է: Նա Ուզբեկստանի Մարդու իրավունքների դաշինքի ղեկավարն է: Տարիներ շարունակ Ուռլաեւան փաստագրել է բամբակի արդյունաբերության ոլորտում հարկադիր աշխատանքի դեպքերը: Իր գործունեության հետեւանքով ակտիվիստը ձերբակալվել է, ծեծի ենթարկվել եւ բանտարկվել Ուզբեկստանի պաշտոնյաների կողմից: 2010 թ. Ելենա Ուռլաեւան արժանացել է Պեր Անգերի անվան մրցանակի՝ մարդու իրավունքների ոլորտում իր անձնուրաց պայքարի համար:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: