Հրաչ Չիլինգիրյանը Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս է: Երեւանի պետական համալսարանում իր դասախոսության ընթացքում նա խոսեց գլոբալ հումանիտար մարտահրավերների եւ Մերձավոր Արեւելքում դրանց անդրադարձի մասին: Դասախոսությունը կրում էր «Մերձավոր Արեւելքում արեւելյան Քրիստոնեության վերապրած պատերազմները, կրոնական ծայրահեղականությունն եւ ապագայի մարտահրավերները»:
Դոկտոր Չիլինգիրյանը ներկայացրեց Մերձավոր Արեւելքում ժամանակակից հակամարտությունների նախադրյալները եւ հրավիրեց ներկաների ուշադրությունը այդ հակամարտություններում քրիստոնեական համայնքների դերի եւ ռիսկերի վրա:
«Այս ամենի հիմքը դրվել է դեռեւս 100 տարի առաջ՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմից, երբ եղան սահմանների վերաձևում, ժողովուրդների տեղահանումներ, Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանություն: Ֆրանսիան և Անգլիան բաժանեցին Միջին Արևելքը՝ քարտեզների վրա գծեր քաշելով: Միջին Արևելքը պետական հեղաշրջումների ռեկորդ ունի: Քրիստոնյա համայնքներն ապրել են այդ բոլոր կոնֆլիկտները, հեղաշրջումները»,- ասաց նա՝ թվարկելով Թուրքիայի և Եգիպտոսի հեղաշրջումները, իսրայելապաղեստինական լուծում չունեցող կոնֆլիկտը, արաբաիսրայելական պատերազմները: