logo
ՓԱԿԵԼMenu
Էվան Աթար Ադահա՝ մերօրյա հերոս

Էվան Աթար Ադահա՝ մերօրյա հերոս

Բժիշկ Էվան Աթար Ադահան վիրաբույժ է Հարավային Սուդանում: Նա ավելի քան 20 տարի բուժօգնություն է տրամադրում կարիքավոր մարդկանց: Այժմ նա իր գործունեությունը ծավալում է Բունջ քաղաքում (Հարավային Սուդան), որտեղ կազմակերպում է գործող միակ հիվանդանոցի աշխատանքները: Հաճախ այնտեղ այնքան շատ են հիվանդները, որ հիվանդասենյակները տարածվում են նաեւ բաց երկնքի տակ: Բժիշկ Ադահան եւ իր թիմն սպասարկում են ավելի քան 200.000 բնակչության: 2018 թ. ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը բժիշկ Ադահային պարգեւատրել է Նանսենի անվան փախստականների մրցանակով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն:

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ. Ուիլ Սուանսոն