«Հիշում եմ, թե ինչպես եկա Երեւան այդ առաջին հանդիպմանը եւ մրցանակի շնորհման արարողությանը, ու չգիտեի, թե ինչ սպասել, բայց շատ հուզված եմ տեսնելով, թե ինչ գործ են արել բոլորը: Եվ հիմա ինձ համար պատիվ է լինել նախաձեռնության մի մասնիկը։ Իսկապես ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես է այս գործն ընդլայնվել եւ այդքան շատ մարդու կյանք փոխել ամբողջ աշխարհում՝ գուցե միլիոնավոր»:
Դիտեք Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանի ելույթը մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր խոսքում նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր ընկերներին եւ գործընկերներին նշանակալի ներդրումների եւ աջակցության համար: Նա կարեւորել է նաեւ «Ավրորա» մրցանակի եւ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի տարիների ընթացքում ընդլայնվող համագործակցությունը: