«Ամենայն խոնարհությամբ եւ պատասխանատվությամբ եմ ես ընդունում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը: Այս պատվին արժանանալը ոչ միայն մեր ընդհանուր պայքարի ճանաչում է, այլ նաեւ այն լսելի է դարձնում նրանց ձայնը, ովքեր լուռ տառապել են եւ որոնց արդարության ճիչերը հաճախ անլսելի են եղել: Իմ յուրաքանչյուր քայլ ոգեշնչված է իմ սիրելի Կոնգոյի սրտում սեռական բռնությունից տուժածների տոկունությամբ ու արժանապատվությամբ»:
Դիտեք 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահ, բժիշկ Դենիս Մուկվեգեի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակն ստանալիս: Իր խոսքում բժիշկ Մուկվեգեն կարեւորել է Կոնգոյում սեռական բռնության զոհ դարձած մարդկանց ապրելու ուժը: Նա հանդես է եկել համաշխարհային գործողությունների կոչով, որպեսզի վերջ դրվի մեր օրերում տեղի ունեցող ոճրագործություններին՝ ապահովելու ավելի պայծառ ապագա ողջ մարդկության համար: