Աչյութա Սամանտայի դասախոսությունը Երեւանում

Աչյութա Սամանտայի դասախոսությունը Երեւանում

Աչյութա Սամանտա բաց դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանում 2017թ. Aurora Dialogues քննարկումների շրջանակում: Նա խոսեց իր փորձառության մասին եւ պատմեց, թե ինչպես կրթությունը կարող է օգնել՝ լուծելու հումանիտար խնդիրները:

Պրոֆեսոր Սամանտան մանկության տարիների դժվարությունները դարձրեց իր ուժը՝ հաջողության հասնելու ոչ թե նյութական հարստությամբ, այլ կյանքի բարոյական արժեքներով:  Իր պատկերացումներում ունենալով մի աշխարհ, որտեղ աղքատությունը կրթության խոչընդոտ չէ՝ նա միայն իր ջանքերին ապավինելով եւ գրպանում ունենալով ընդամենը 5000 ռուփի՝ հիմնադրեց Սոցիալական  գիտությունների «Կալինգա» ինստիտուտը (KISS), բնիկ ժողովուրդներին անվճար կրթությամբ ապահովող աշխարհի ամենամեծ հաստատությունը եւ KIIT-ը՝ համաշխարհային մակարդակի համալսարաններից մեկը:  KISS-ի միջոցով պրոֆեսոր Սամանտան պլանավորում է կրթությունով ապահովել միլիոնավոր անտեսված եւ անապահով երեխաների: Այսօր  Սոցիալական  գիտությունների «Կալինգա» ինստիտուտը (KISS) համարվում է լիարժեք կրթության միջոցով սոցիալական տրանսֆորմացիայի լավագույն օրինակ: