logo
ՓԱԿԵԼMenu
Տիգրան Թահթա՝ մաթեմատիկայի ուսուցիչ

Տիգրան Թահթա՝ մաթեմատիկայի ուսուցիչ

«Թահթայի շնորհիվ էր, որ ես դարձա Քեմբրիջի մաթեմատիկայի պրոֆեսոր․… Իմ կյանքը նվիրել եմ տիեզերքի գաղտինքները բացահայտելուն։ Եթե մենք խորհենք այն բանի մասին, թե ինչի ենք կարողացել հասնել մեր կյանքում, հավանականությունը մեծ է, որ կգանք այն մտքին, որ դրանով պարտական ենք մեր ուսուցչին»։ Սթիվեն Հոքինգ

 

Նրա մասին 

Տիգրան Թահթան հայտնի է ոչ թե իր հայտնագործություններով կամ աշխատությունների ծավալով, այլ առավելապես նրանով, որ եղել է այն ուսուցիչը, որին աշակերտել եւ որից ոգեշնչվել է Սթիվեն Հոքինգը՝ մեծագույն ֆիզիկոս, որին տեսել է աշխարհը Ալբերտ Էյնշտեյնի ժամանակներից ի վեր։  

Անգլիայում ծնված Թահթան Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ 1927 թվականին, Թուրքիայի Հանրապետությունից Բրիտանիա ներգաղթած ծնողների զավակ էր։ Համալսարանն ու Զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել երկրի ամենահին դպրոցներից մեկում՝ Սենթ Օլբանսի դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 

Հենց այս դպրոցում է Թահթան դասավանդել իր ամենանշանավոր աշակերտին՝ Սթիվեն Հոքինգին։ Տարիներ անց Հոքինգն խոստովանել է, որ չի եղել Թահթայի լավագույն աշակերտը, սակայն միշտ գնահատել է այն, որ որ նա խրախուսում էր վերլուծել եւ քննել երեւույթները։ Հոքինգը նաեւ շեշտել է, որ Թահթայի դասերն այլ դասերի նման ձանձրալի չէին։ 

Ըստ Հոքինգի՝ Տիգրան Թահթան է եղել այն խթանը, որ մղել է իրեն՝ դառնալու Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր․ պաշտոն, որը ժամանակին զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը։ 

Բացի ուսուցիչ լինելուց, Թահթան նաեւ գրող էր։ Նրա գրչին պատկանող վերջին գրքերից է Ararat Associations-ը։

 

Հետաքրքիր փաստ 

Թեեւ մասնագիտությամբ գիտնական չէր, Թահթան բազում գիտական հետաքրքրություններ ուներ։ Նա հեղինակել է մի քանի գիրք` նվիրված տարբեր թեմաների, այդ թվում՝ Վիկտորյական դարաշրջանի սիրողական մակարդակի մաթեմատիկոսներին։

 

Ավելին

Stephen Hawking On The Teacher That Changed His Life - #TeachersMatter

Stephen Hawking remembers best teacher - BBC