Դեգան Ալի

Դեգան Ալի

Դեգան Ալին մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջատար դեմքերից է, որը հայտնի է ոլորտի համակարգային հեղափոխական փոփոխություններով, որպեսզի տեղում աշխատող մարդասերներն ունենան ֆինանսական միջոցներ եւ ուժ՝ իրենց համայնքներին լավագույնս օգնելու համար: Նա պահանջված բանախոս է եւ նորարար, որը կյանքի է կոչում հավակնոտ բազմաթիվ գաղափարներ: Օրինակ՝ 2003 թ. առաջին անգամ Սոմալի մտավ առաջին խոշոր կանխիկ դրամական օգնությունը, իսկ այդ գործընթացը ղեկավարում էր նա: Դեգանի ջանքերը տեղում գործող մարդասերներին ֆինանսական աջակցություն տրամադրելու ուղղությամբ նպաստեցին, որ Grand Bargain -ը 25% հանձնառություն ստանձնի: 

Դեգանը «Ադեսո» աֆրիկյան մարդասիրական եւ զարգացման կազմակերպության գործադիր տնօրենն է, ինչպես նաեւ Գլոբալ Հարավի երկրների տեղական եւ ազգային մարդասիրական կազմակերպությունների ցանցի` Network for Empowered Aid Response (NEAR) համահիմնադիրը: 

Նա Ռոքֆելլեր հիմնադրամի սոցիալական նորարարության գծով գիտաշխատող է, որն աշխատում է Արտասահմանյան զարգացման ինստիտուտի/ Հումանիտար քաղաքականության խմբի եւ «Պարենի համաշխարհային անվտանգություն» ամսագրի համար: Նրա աշխատությունները հրապարակվել են «Նյու Յորք Թայմսում», «Ալ Ջազիրայում» եւ «Գարդիանում»: 

Ալի Դեգանն ունի Ռոհեմփթոնի համալսարանի միջազգային ծառայության մագիստրոսի եւ «Թրինիթի» քոլեջի բակալավրի աստիճան: Նա ապրում է Քենիայում, բայց աշխատում աշխարհով մեկ՝ հյուսիսից հարավ: