Լուիզ Ռիչարդսոն

Լուիզ Ռիչարդսոն

Լուիզ Ռիչարդսոնը նախագահում է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան՝ բարեգործական հիմնադրամ, որը հիմնել է Էնդրյու Կարնեգին 1911 թվականին։ Նախկինում նա զբաղեցրել է Օքսֆորդի եւ Սենտ Էնդրյուսի համալսարանների փոխկանցլերի պաշտոնը: 

Ծագումով իռլանդացի Լուիզ Ռիչարդսոնը պատմություն է ուսանել Դուբլինի «Թրինիթի» քոլեջում, ապա դոկտորի աստիճան ստացել Հարվարդի համալսարանում, որտեղ 20 տարի դասավանդել է պետական կառավարման ֆակուլտետում՝ ավելի ուշ զբաղեցնելով Ռեդկլիֆի ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր դեկանի պաշտոնը: Այժմ նա խորհրդատվական բազմաթիվ խորհուրդների անդամ է եւ, ի թիվս այլոց, Բուքերյան մրցանակի հիմնադրամի (Booker Prize) եւ Sutton Trust կրթական եւ բարեգործական հիմնադրամի հոգաբարձու: 

Մասնագիտությամբ քաղաքագետ Ռիչարդսոնն ահաբեկչության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է: Նրա «Ինչ են ուզում ահաբեկիչները՝ հասկանալ թշնամուն, զսպել սպառնալիքը» (2006 թ.) նորարարական ուսումնասիրությունը համարվում է ոլորտի հիմնարար աշխատություն։ Այն արժանացել է New York Times Book Review-ի գնահատանքին, որն աշխատությունը բնութագրել է որպես «ահաբեկչության եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ երկար սպասված եւ կարեւոր ձեռնարկ... գիրք, որին շատերն էին սպասում»:

Մյուս հրատարակությունների թվում են նաեւ «Ահաբեկչություն եւ ահաբեկչության դեմ պայքար. անցյալից քաղած դասեր» (2007 թ.), «Ահաբեկչության արմատները» (2006 թ.) եւ «Երբ դաշնակիցների շահերը չեն համընկնում. անգլոամերիկյան հարաբերությունները Սուեզի եւ Ֆոլկլենդի ճգնաժամերի ընթացքում» (1996 թ.) աշխատությունները: Նա բազմաթիվ հոդվածներ է հրապարակել միջազգային ահաբեկչության, Մեծ Բրիտանիայի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության, անվտանգության ինստիտուտների եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ, դասախոսություններ է կարդացել հանրային եւ մասնագիտական լսարանների, մեդիա եւ ուսումնական խմբերի համար, ներգրավված է եղել մի շարք ամսագրերի եւ հրատարակչությունների խմբագրական խորհուրդներում:

Ռիչարդսոնի ստացած բազմաթիվ մրցանակները վկայությունն են դասավանդման եւ գիտական գործունեության ոլորտում նրա ունեցած հաջողությունների։ Այդ մրցանակների թվում է Հարվարդի արվեստի եւ գիտության բարձրագույն դպրոցի կողմից 2013 թ. շնորհված Հարյուրամյակի մեդալը՝ «ի հայտ եկող սպառնալիքները գնահատելու հեռատեսության, փոխակերպվող առաջնորդության, գիտնականի եւ ուսուցչի դերերում մեկից մյուսին հարթ անցումներ անելու կարողության համար»: Նա արժանացել է պատվավոր դոկտորի ինը կոչման այնպիսի կառույցներից, ինչպիսին են Աբերդինի համալսարանը Էդինբուրգում եւ Սենտ Էնդրյուսի համալսարանը Շոտլանդիայում, Դուբլինի «Թրինիթի» քոլեջը եւ Բելֆաստի՝ Թագուհու համալսարանն Իռլանդիայում, Նոտր Դամի համալսարանն ԱՄՆ-ում, Ուեսթ Ինդիայի համալսարանը, Նեգեւի Բեն Գուրիոնի անվան համալսարանն Իսրայելում եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը Ռուսաստանում: Ռիչարդսոնն Ամերիկայի արվեստի եւ գիտության ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփա հասարակության եւ Միացյալ Թագավորության սոցիալական գիտությունների ակադեմիայի անդամ է, ինչպես նաեւ Իռլանդիայի արքայական ակադեմիայի պատվավոր անդամ եւ Էդինբուրգի արքայական հասարակության անդամ: 

Բարձրագույն կրթության ոլորտում ունեցած ավանդի համար 2022 թ. հունիսին Լուիզ Ռիչարդսոնն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման (DBE, Dame Commander of the Order of the British Empire):

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Ավելին

Ջորջ Քլունի

Պատվավոր համանախագահ

The Sentry նախաձեռնության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող

Ավելին

Չելսի Քլինթոն

Հանձնաժողովի անդամ

«Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ

Ավելին

Լեյմա Գբովե

Հանձնաժողովի անդամ

Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան

Ավելին

Դելե Օլոջեդե

Հանձնաժողովի անդամ

Լրագրող, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

Ավելին

Փոլ Փոլման

Հանձնաժողովի անդամ

Գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան

Ավելին

Ջոն Փրենդերգասթ

Հանձնաժողովի անդամ

Մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր

Ավելին

Լուիզ Ռիչարդսոն

Հանձնաժողովի անդամ

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Ավելին

Մերի Ռոբինսոն

Հանձնաժողովի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Ավելին

Համդի Ուլուկայա

Հանձնաժողովի անդամ

Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Ավելին

Էռնեստո Սեդիլյո

Հանձնաժողովի անդամ

Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Ավելին

Վարդան Գրեգորյան (1934 - 2021)

Հանձնաժողովի անդամ

ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ

Ավելին

Բենջամին Ֆերենց (1920-2023)

Պատվավոր համանախագահ

Իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար