2021 թ. դեկտեմբերին Քոմֆորթ Էրոն նշանակվեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն: Նա կազմակերպությանն է միացել 2001-ին՝ որպես Արեւմտյան Աֆրիկայի ծրագրերի տնօրեն՝ հետո դառնալով ընդհանուր Աֆրիկյան ծրագրի տնօրեն, ապա 2021 թ. հունվարին՝ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Իր ողջ գործունեության ընթացքում դոկտոր Էրոն աշխատել է հակամարտությունից տուժած երկրների համար կամ այդ երկրներում:
Միջազգային ճգնաժամային խմբում երկու պաշտոնավարումների միջեւ ընկած ժամանակահատվածում նա եղել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի Աֆրիկյան ծրագրի փոխտնօրենը (2008-2010 թթ.), իսկ դրանից առաջ Լիբերիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդատուն էր (2004-2007 թթ.): Նա Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի գիտությունների թեկնածու է: Քոմֆորթ Էրոն նաեւ Ռիֆթ Վելիի ինստիտուտի խորհրդի նախագահն է, հանդես է գալիս տարբեր ամսագրերի, այդ թվում՝ «Միջազգային խաղաղության պահպանում» (International Peaceekeeping) ամսագրի խմբագրական խորհրդի կազմում: