logo
ՓԱԿԵԼMenu
Չուլպան Խամատովա

Չուլպան Խամատովա

Չուլպան Խամատովան ռուսական թատրոնի եւ կինոյի ամենանշանավոր դերասաններից է: Նա արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչումների, ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, «Չայկա» մրցանակի դափնեկիր եւ այլն: Խամատովան Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ուսանող էր, երբ կայացավ նրա կինոդեբյուտը: Մինչեւ հիմա 50-ից ավելի դերեր է խաղացել ռուսական եւ եվրոպական ֆիլմերում, իսկ այժմ «Տերիտորիա» ժամանակակից արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

Խամատովան հայտնի է նաեւ երեխաների քաղցկեղի մասին իրազեկության բարձրացմամբ: 2005 թ. Չուլպան Խամատովան եւ Դինա Կորզունը «Սովրեմեննիկ» թատրոնում «Նվիրիր կյանք» վերտառությամբ համերգ կազմակերպեցին՝ օգնելու արյան հիվանդություն ունեցող երեխաներին: 2006 թ. Խամատովան համահիմնադրեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որն օգնում է արյան եւ օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին:

Չուլպան Խամատովան 2019 թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան էր, իսկ    2017-2020 թթ. եղել է «Ավրորա» մրցանակի  Փորձագետների խորհրդի անդամ: