Քրիստինա Բենեթը «Սթարթ նեթվորք» (Start Network) համաշխարհային ցանցի գլխավոր գործադիր տնօրենն է, որին անդամակցում է ավելի քան 50 միջազգային, ազգային եւ տեղական հասարակական կազմակերպություն՝ տեղական մակարդակում իրականացվող գործողությունների, նորարարության, արագ ֆինանսավորման եւ ռիսկի գործոնի գնահատմամբ իրականացվող ֆինանսավորման միջոցով վերափոխելու համար մարդասիրական օգնությունը: Քրիստինան 20 տարվա փորձ ունի մարդասիրական քաղաքականության ու գործնական աշխատանքների՝ ներառյալ Աֆղանստանում, Պակիստանում եւ Հարավային Սուդանում դաշտային աշխատանքի ոլորտներում: Նախկինում Քրիստինան եղել է Արտաքին զարգացման ինստիտուտի Մարդասիրական քաղաքականության խմբի (HPG) ղեկավար եւ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի քաղաքականության վերլուծության եւ նորարարության գծով ղեկավար:
Նա «Կառուցենք զրոյից. Տեղական մակարդակում մարդասիրական գործունեության ժամանակն է» (2020 թ.), «Բաց թողնելու ժամանակն է. Վերաձեւելով մարդասիրական գործունեությունը արդի ժամանակաշրջանին համահունչ» (2016 թ.) եւ մի շարք այլ հրատարակությունների հեղինակ է: Քրիստինան «Risk Informed Early Action Partnership» կազմակերպության խորհրդի անդամ է եւ հաճախակի է գրում ու հանդես գալիս որպես բանախոս հակամարտությունների եւ մարդասիրական օգնության թեմաներով: