logo
ՓԱԿԵԼMenu
Չինոմնսո Տրաֆինա Իբե՝ մերօրյա հերոս

Չինոմնսո Տրաֆինա Իբե՝ մերօրյա հերոս

Չինոմնսո Տրաֆինա Իբեն նիգերիացի բուժքույր է, մանկաբարձուհի, մոր եւ մանկան առողջության պաշտպանության ջատագով: Նա առողջապահական ծառայություններ է մատուցում աղքատ գյուղական համայնքների հղի կանանց եւ երեխաներին: Չինոմնսոն հիմնել է Տրաֆինայի անվան համայնքային առողջության հիմնադրամը, որն արտադրում է եւ առաքում ծննդաբերության եւ նորածինների համար անհրաժեշտ պարագաների անվճար փաթեթներ: Չինոմնսոն արդեն տրամադրել է 7.500 անվճար փաթեթ: Ակտիվիստը նախատեսում է Տրաֆինայի անվան հիմնադրամի գրասենյակներ բացել Նիգերիայի յուրաքանչյուր շրջանում: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն:

Լուսանկարը՝ Նդիդի Չուկվուի