Որպես «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ՝ Չելսի Քլինթոնն աշխատում է հիմնադրամի ղեկավարության եւ գործընկերների հետ՝ բարելավելու մարդկանց կյանքը եւ ոգեշնչելու ապագա առաջնորդներին ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում: Սա ներառում է վաղ տարիքի երեխաների «Չափազանց փոքր՝ ձախողելու համար» նախաձեռնությունը, որն օժանդակում է ընտանիքներին անհրաժեշտ ռեսուրսներով՝ նպաստելու ուղեղի եւ լեզվի վաղ զարգացմանը, եւ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության համալսարանը (CGI U), որը հնարավորություն է տալիս ուսանող առաջնորդներին կյանքի կոչելու իրենց գաղափարները: Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ Չելսի Քլինթոնն զբաղեցնում է նաեւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահի պաշտոնը եւ օգտագործում է այս հարթակը՝ բարձրացնելու իրազեկությունն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են պատվաստանյութերը, մանկական ճարպակալումը եւ առողջապահական հավասարությունը:
Հիմնադրամում աշխատելուց բացի, Քլինթոնը դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Նա նաեւ երիտասարդ ընթերցողների համար նախատեսված մի քանի գրքերի հեղինակ է: Դրանց թվում են «Նյու Յորք Թայմսի» լավագույն տարածում գտած՝ «Նա հաստատակամ էր. 13 ամերիկացի կանայք, որոնք փոխեցին աշխարհը» գիրքը, ինչպես նաեւ «Նա հաստատակամ էր եւ հասավ հաջողության ամբողջ աշխարհում», «Նա հաստատակամ էր եւ հասավ հաջողության սպորտում», «Նա հաստատակամ էր եւ հասավ հաջողության գիտության մեջ», «Սկսիր հիմա. դու կարող ես փոխել իրադրությունը», «Թույլ մի տուր, որ նրանք անհետանան», «Սա քո աշխարհն է. տեղեկացիր, ոգեշնչվիր եւ սկսիր առաջ շարժվել» եւ «Բարի գալուստ մեծ երեխաների ակումբ» գրքերը: Նա պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի հետ համահեղինակել է «Գիրք համարձակ կանանց եւ տատիկի այգիների մասին» գիրքը, իսկ Դեւի Շրիդհարի հետ՝ «Գլոբալ առողջապահության կառավարում. ո՞վ է ղեկավարում աշխարհը եւ ինչո՞ւ» գիրքը: Չելսիի «Իրականում Չելսիի հետ» փոդքասթը թողարկվել է 2021 թվականին: Նա նաեւ HiddenLight Productions-ի համահիմնադիրն է:
Չելսի Քլինթոնն ունի Սթենֆորդի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան, Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցի հանրային առողջության մագիստրոսի կոչում եւ Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան: Նա ապրում է իր ամուսնու՝ Մարկի, երեխաների՝ Շառլոտի, Էյդանի եւ Ջասպերի հետ Նյու Յորքում։