logo
ՓԱԿԵԼMenu
Չարլի Փափազյան. գարեջրի տնային պատրաստման հիմնադիր

Չարլի Փափազյան. գարեջրի տնային պատրաստման հիմնադիր

«Չարլի Փափազյանը Ամերիկայում գարեջրի տնային արտադրության հիմնադիրն է եւ շարունակում է մնալ կարեւոր մարդ ինչպես անհատ գարեջրագործների, այնպես էլ գարեջրի արտադրության -ամբողջ ոլորտի համար»,- ասել է  գարեջրագործ Ջեյմի Բարլոուն: 

Ով է նա

Չարլի Փափազյանը «Տնային գարեջրագործության լիակատար հաճույքը» («The Complete Joy of Homebrewing») գրքի հեղինակն է՝ գիրք, որը ոգեշնչել է տնային արտադրողներին Միացյալ Նահանգների տարածքով մեկ՝ հանգեցնելով տնային գարեջրագործության ոլորտի հեղափոխությանը։

Փափազյանը մեծացել է Նյու Ջերսիում, հետո տեղափոխվել է Կոլորադո, որտեղ սկսել է զբաղվել տնային գարեջրագործությամբ։ Այնտեղ էլ նա հեղինակել է իր հայտնի գիրքը, որն առաջին անգամ տպագրվել է 1984 թվականին, իսկ հետագայում՝ մի քանի անգամ վերահրատարակվել։ Դրա ազդեցությունը շոշափելի է մնում նույնիսկ տասնամյակներ անց, երբ հերթով շուկա են մտնում այն բազմաթիվ գարեջրագործները, որոնցից շատերը սեփական արտադրությունն սկսել էին Փափազյանի գրքով, իրենց ավտոտնակներում։ Այսօր մասնավոր գարեջրատները լիովին վերափոխել են ամերիկյան գարեջրային արտադրության պատկերը, իսկ նրանցից շատերն իրենց ծագումը հասցնում են մինչեւ Փափազյանն ու նրա գիրքը։

Իր գրքով միլիոնավոր մարդկանց ոգեշնչելուց բացի, Փափազյանը հիմնել է նաեւ Գարեջրագործների ասոցիացիան՝ կազմակերպություն, որ ստեղծվել է մասնավոր գարեջրագործությունն առաջ մղելու նպատակով։ Նա համահիմնադրել է նաեւ Միացյալ Նահանգների խոշորագույն գարեջրային փառատոնը՝ Ամերիկայի գարեջրի մեծ փառատոնը (GABF)։ Փափազյանը շարունակում է ներգրավված լինել այդ արհեստի աշխարհում, գրել է մի քանի գիրք եւս, տպագրում է հոդվածներ՝ ներառյալ հատուկ գարեջրագործների համար իր կողմից հիմնադրված «Zymurgy» պարբերականում։

 

Հետաքրքիր փաստ

Փափազյանը հայտնի է իր մի արտահայտությամբ, որը նա է հաճախ կրկնում կյանքում եւ գրքերում՝ «Մի՛ մտահոգվիր, թուլացի՛ր ու տնակա՛ն գարեջուր խմիր»։

 

Ավելին

GABF founder Charlie Papazian still a “rock star” of craft beer