Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։ Իր մի շարք շրջագայություններից բացի, համատեղ հանդես է եկել ժամանակի ամենահայտնի կատարողների հետ. Էդիտ Պիաֆ, Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելլի, Սթինգը, Յուսու Ն'Դուր և Բոբ Դիլան։
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո գլխավորել է մարդասիրական մեծածավալ նախաձեռնություն՝ տեղեկարշավ վարելով և միջոցներ հավաքագրելով տուժածներին օժանդակելու համար։