Կարդինալ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյան՝ Հռոմի պապի թեկնածու

Կարդինալ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյան՝ Հռոմի պապի թեկնածու

«Կցանկանայի, որ ոչ միայն եպիսկոպոս դառնաք, այլեւ պատրիարք»։ Պիոս X պապը՝ երիտասարդ Աղաջանյանին

 

Նրա մասին 

Ղազարոս Աղաջանյանը կաթոլիկ կարդինալ էր, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցում իր ունեցած դիրքի ու կարգավիճակի շնորհիվ երկու անգամ առաջադրվել է պապության։ Բացի Կաթոլիկ եկեղեցու Հավատքի տարածման միջազգային միսիոներական կոնգրեգացիայի պրեֆեկտ լինելուց, Աղաջանյանը եղել է նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը։                                        

Աղաջանյանը ծնվել է հայկական հինավուրց Ջավախք գավառի Ախալցխա քաղաքում, երբ այն դեռեւս Ռուսական կայսրության մաս էր (ներկայում Վրաստանի կազմում է)։ Սերում էր 1800-ականների վերջում Օսմանյան կայսրության տարածքում սանձազերծված վայրագություններից մազապուրծ եղած հայերի շառավիղներից։ Տեղի հայ կաթոլիկ քահանաներից մեկը, նկատելով Աղաջանյանի մտավոր բարձր ունակությունները, բարեխոսում է վերջինիս համար Հռոմում, որտեղ էլ ապա ուղարկում է Աղաջանյանին՝ ստանալու կրթություն։  

Տարիներ շարունակ եկեղեցական տարբեր պաշտոններում հոգեւոր ծառայությունից հետո1935 թվականին դառնում է եպիսկոպոս, իսկ երկու տարի անց ընտրվում Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք՝ ընդունելով Գրիգոր-Պետրոս անունը։ 1946 թվականին Պիոս XII պապը նրան շնորհում է ծիրանագույն գլխարկ՝ դարձնելով տիտղոսական կարդինալ՝ աստիճան, որը եկեղեցու 2000-ամյա պատմության ընթացքում մինչ այդ ունեցել է ընդամենը մեկ հայ։ Փաստորեն՝ Պիոս XII պապը բարձր էր գնահատում Աղաջանյանին, քանի որ վերջինս նրա պապության ընթացքում օծված առաջին կարդինալ էր։ Պապը նրան խնդրել է նաեւ հայկական ծեսով պատարագ մատուցել Սիքստինյան կապելլայում։  

Թեեւ պապական կոնկլավի ընթացքի մանրամասները գաղտնի են պահվում, ըստ լուրերի եւ երրորդ կողմի հաղորդումների՝ Աղաջանյանը երկու անգամ առաջադրվել է պապության՝ առաջին անգամ՝ 1958 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1963-ին։ Ըստ այլ տվյալների՝ Աղաջանյանին առաջարկվել է պապի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Աղաջանյանն այդպես էլ պապ չի դարձել։

 

Հետաքրքիր փաստ 

LIFE պարբերականի համարներից մեկում Կարդինալ Աղաջանյանին նվիրված է եղել հատուկ բաժին, որում նրան բնորոշել են որպես «լիբերալ», «կոսմոպոլիտ» եւ «ութ լեզվի հմուտ գիտակ»։

 

Ավելին

An Armenian As Pope? (A British Diplomatic Report on Cardinal Agagianian, 1958)