Հյուզ եղբայրները՝ Ալենը և Ալբերտը, երկվորյակ ռեժիսորներ են։ 21 տարեկանում նկարահանել են իրենց առաջին կինոնկարը, որն արժանացել է մեծ ճանաչման։
Ծագումը
Ծնվել են 1972 թ., Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նրանց մեծացրել է հայ մայրը, միայնակ։
Ճանաչված է
Հյուզ եղբայրների նկարահանած ֆիլմերը կենտրոնանում են ամերիկյան սևամորթների կյանքի փորձությունների ուղղակի և անմիջական պատկերման վրա։ Նրանց ամենահայտնի և մեծ հավանություն ստացած ֆիլմերից են «Սպառնալիք II. հասարակություն» ("Menace II Society"), «Մեռած նախագահները» ("Dead Presidents") և «Եղիայի գիրքը» ("The Book of Eli")՝ Դենզել Վաշինգթոնի դերակատարմամբ։
Նշանավոր մտքեր
«Տեսահոլովակները նկարահանողը երբեք չի սովորի ֆիլմ նկարել։ Նա ընդամենը հմտություններ ձեռք կբերի և կսովորի կինոյի մի քանի հնարք գործածել», – կարծում է Ալեն Հյուզը:
«Ֆիլմ նկարելիս հետևիր ներքին զգացողությանդ»,– խորհուրդ է տալիս Ալբերտ Հյուզը:
Այլոց խոսքով
«Հյուզ եղբայրներին հնարավորություն տուր, ու նրանք կցուցադրեն, որ բնատուր ռեժիսորներ են»,– ասել է Ռոջեր Էբերթը:
«... Հյուզ եղբայրները մեծ ռեժիսորներ են. նրանց գործերը միաժամանակ և՛ շլացնում, և՛ ծանր զգայական արձագանք են առաջ բերում...», – գրել է Entertainment Weekly-ին:
Նշանավոր գործեր