Կոտրելով լռությունը. մարդասիրական ճգնաժամը եւ սեռական բռնությունը Կոնգոյում

Կոտրելով լռությունը. մարդասիրական ճգնաժամը եւ սեռական բռնությունը Կոնգոյում

Միացեք «Կոտրելով լռությունը. մարդասիրական ճգնաժամը եւ սեռական բռնությունը Կոնգոյում» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկմանը 2024 թ. հուլիսի 16-ին:

Մասնակցեք առցանց քննարկմանը՝ ծանոթանալու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) տիրող վատթարացող իրավիճակին: Մարդասիրական գործունեություն իրականացնող անհատներն ու մարդու իրավունքների փորձագետները կներկայացնեն եւ կքննարկեն իրադարձությունների կտրուկ շրջադարձը հակամարտություններով լի արեւելյան Կոնգոյում: Քննարկման նպատակն է բարձրացնել իրազեկությունը, խրախուսել տարածաշրջանային առաջնորդներին՝ առաջնային կարեւորություն տալու եւ արագացնելու խաղաղության գործընթացը:

Ձեր մասնակցությունն էական է այս կարեւոր խնդիրների շուրջ լռությունը խախտելու համար: Քննարկումը կանցկացվի անգլերենով եւ ուղիղ հեռարձակմամբ մեր ֆեյսբուքյան եւ յութուբյան ալիքներով։ Դուք կարող եք ուղղել ձեր հարցերը գրանցման հայտում. բանախոսները կփորձեն պատասխանել ամենահրատապ եւ հաճախ տրվող հարցերին:

 

ՄՈԴԵՐԱՏՈՐ

Նոզիֆո Թշաբալալա

The Conversation Strategists հարթակի գլխավոր տնօրեն

 

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Ջուլիեն Լուսենգե

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության hամահիմնադիր 

Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր

 

Նելսոն Կաստրո

Global Network & Regional Engagement, Vital Voices ՀԿ տնօրեն

 

Փոլին Քահուբիրե

The Women’s Situation Room Uganda հարթակի հաղորդակցության պատասխանատու

 

Բրունո Լեմարքիզ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության (MONUSCO) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ, մշտական ​​համակարգող եւ հումանիտար հարցերով համակարգող 

 

Սանդրին Լուսամբա

«Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության գործադիր համակարգող

 

Ամսաթիվ եւ ժամ՝ 2024 թ. հուլիսի 16 I ժամը` 08:00 Լոս Անջելես / 11:00 Նյու Յորք / 16:00 Լոնդոն / 19:00 Երեւան