logo
ՓԱԿԵԼMenu
Բիրամ Դահ Աբեյդ` մերօրյա հերոս

Բիրամ Դահ Աբեյդ` մերօրյա հերոս

Բիրամ Դահ Աբեյդը մավրիտանացի քաղաքական գործիչ է եւ ստրկության վերացման ջատագով: Մավրիտանիան վերջին երկիրն էր աշխարհում, որ 1981 թ. պաշտոնապես վերացրեց ստրկությունը: Իրականում, սակայն, հնագույն ստրկատիրական գործելաոճը շարունակում է մնալ անփոփոխ: 2008 թ. Աբեյդը հիմնել է Աբոլիցիոնիստական շարժման վերածննդի նախաձեռնությունը: Նրա կազմակերպությունը փրկում է մարդկանց ստրկությունից եւ օգնում նոր կյանք սկսել: 2013 թ. Բիրամ Դահ Աբեյդն արժանացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մրցանակի՝ իրավապաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն:

Լուսանկարը՝ Սիլվեն Շերկաուիի / JA