«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օժանդակությամբ՝ RefugePoint կազմակերպությունը եւ Women’s Refugee Commission (Փախստականների հարցերով կանանց կոմիտեն) նախաձեռնել եւ 2018 թ. սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում անցկացնելու են «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով միջոցառումը, որի գործընկերներն են նաեւ Clube de Madrid, ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչություն, MercyCorps, The B Team եւ Refugees Deeply կազմակերպությունները։
Միջոցառմանը ներկա են լինելու պետական պաշտոնյաներ փախստականներ ապաստանող եւ դոնոր երկրներից, նշանավոր մարդասերներ եւ գործարարներ, ՄԱԿ-ի պաշտոնյաներ եւ հասարակական կազմակերպությունների ավագ ներկայացուցիչներ։
«Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» միջոցառման ընթացքում պաշտոնապես կմեկնարկի Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի ՓԳՀԳ-ի, հիմնադրամների, պետական գործակալությունների, մասնավոր սեկտորի եւ այլ կազմակերպությունների միջեւ նոր համագործակցության արդյունք է, եւ նպատակ ունի օժանդակել փախստականներին՝ բարելավելու իրենց կյանքի որակը եւ տնօրինելու սեփական ֆինանսներն ու ապագան՝ միեւնույն ժամանակ աջակցելով ապաստանող երկրների խաղաղության, կայունության եւ բարգավաճման ուղենիշներին։ Միջոցառման նպատակն է հիմք ընդունելով շարունակել այն դրույթները, որոնք ներառված են Փախստականների համաշխարհային համաձայնագրում (GCR), որը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի անդամ երկրներին՝ ստորագրության։
Aurora Dialogues քննարկումների լրացուցիչ ծրագիր
Միջոցառումը Aurora Dialogues քննարկումների լրացուցիչ ծրագրի շրջանակում, որը ներառում է միջազգային համաժողովներ եւ հանրային բաց դասախոսություններ, որոնք նպատակ փորձառու գործիչների հետ քննարկումների միջոցով նպաստել աշխարհի առավել հրատապ հումանիտար մարտահրավերների լուծումների որոնումներին։ «Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում ներկայիս ոճիրներին դիմագրավելու եւ դրանց դեմ լրջագույն պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք ունակ են հանգեցնելու էական փոփոխությունների։
Առաջին Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին 2016թ. ապրիլի 23-ին Մատենադարանում: Մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին եւ Գարեթ Էվանսը, իրենց տեսակետներն էին ներկայացնում փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրության ոլորտում կանանց դերի եւ աշխարհի ուշադրությունը մարդասիրական ճգնաժամերի վրա բեւեռելու գործում մեդիայի դերի վերաբերյալ:
2017թ. նման միջոցառումներ տեղի ունեցան Երեւանում եւ Բեռլինում, իսկ 2018թ. Aurora Dialogues քննարկումները Նյու Յորքում էին (մարտին եւ սեպտեմբերին), Մոսկվայում, Երեւանում եւ Բեռլինում: