2020 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տոնում է իր հնգամյակը՝ շարունակելով վեր հանել լավագույնը մարդկության մեջ եւ ձեւավորել համաշխարհային շարժում՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Իր նախագծերի շնորհիվ այն հույս է տալիս կարիքավորներին եւ խրախուսում նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը՝ փրկելու ուրիշներին: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում առավել, քան երբեւէ կարեւոր է «Ավրորայի» առաքելությունը. այն տարածում է համերաշխություն եւ շարունակում ամենախոցելի խմբերին աջակցելու համաշխարհային ջանքերը: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշների մտորումները մարդասիրական ամենահրատապ խնդիրների եւ «Ավրորայի» առաքելության վերաբերյալ:
««Ավրորա» մրցանակը շատ լուրջ նախաձեռնություն է: Այն լուրջ հետազոտություն է: Մեկ տարի է պահանջվում առանձնացնելու կամ ընտրություն կատարելու համար, այսինքն՝ ուսումնասիրելու, գնահատելու, հասկանալու, լսելու տասնյակ մարդկանց: Ես երբեք չեմ տեսել այսպիսի բան։ Ես շատ եմ տեսել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մրցույթներ, եթե կարող եմ այսպես արտահայտվել։ Սա, անկասկած, ամենալուրջն է:»