Դարձիր կամավոր եվ մասնակցիր առաջին «Ավրորա» ֆորումին

Մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն անհատների, որոնք պատրաստ են մասնակցել «Ավրորա» միջազգային ֆորումին, որը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում: Այն կմիավորի աշխարհի նորարար մտքի առաջատարներին և գլոբալ առաջնորդներին՝ կիսվելու մարդասիրության և կրթության ոլորտների ամենաառաջադեմ փորձով, քննարկելու սոցիալական, մշակութային, գիտական և տեխնոլոգիական ոլորտների հետագա փոխակերպումները:

«Ավրորա» ֆորումի կամավոր դառնալը բացառիկ հնարավորություն է՝ ձեռք բերելու արժեքավոր հմտություններ և կուտակելու հարուստ փորձ, քանի որ Ֆորումը բազմավեկտոր և նորարարական հարթակ է՝ քննարկելու մարտահրավերները հաղթահարելու ուղիները, որոնց այսօր բախվում է մարդկությունը: Բազմաշերտ այդ շաբաթը կներառի  «Ավրորա» համաշխարհային մարդասիրական չորրորդ ամենամյա մրցանակի շնորհման արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում, բաց դասախոսությունների շարք՝ նվիրված UWC Դիլիջանի հնգամյակին, ինչպես նաև այլ միջոցառումներ: Ֆորումը կեզրափակվի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգով, որը ելույթ կունենա Վալերի Գերգիևի ղեկավարությամբ՝ մեծարելով «Ավրորայի» հերոսներին:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով և հաստատելով հայտադիմումը մինչև օգոստոսի 20-ը, 2019թ:

Առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական արդյունքի մասին կհայտարարվի մինչև սեպտեմբերի 20-ը, 2019թ.:

«Ավրորա» ֆորումն իրականացվում է գործընկերների աջակցությամբ, որոնք միակարծիք են գլոբալ մարտահրավերները հաղթահարելու և տեղական զարգացում ապահովելու գործում՝ FAST, IDeA հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, UWC Դիլիջան, Scholae Mundi և Ամերիաբանկ: Աշխատելով միասին՝ «Ավրորա» ֆորումում ներգրավված այս կազմակերպություններն կամրապնդեն բովանդակային  և կայուն փոփոխությունների հասնելու հեռանկարները՝ ազգային և համաշխարհային մակարդակներում:

Միացեք «Ավրորա» ֆորումին և օգնեք հաջողությամբ իրագործել դրա հավակնոտ ծրագրերը: Միասին մենք կարող ենք Հայաստանը դարձնել գիտական, տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական զարգացման տարածաշրջանային կենտրոն:

 

Կամավորությանն առնչվող հավելյալ տեղեկությունների համար դիմել Մարիա Ալոյանին

Հեռ.՝ +(374)55 22 01 47

Էլ. հասցե՝ [email protected]

Armenian
Image: 
Subtitle: 
«Ավրորա» ֆորումն սկսում է կամավորների հայտերի ընդունումը. այն տեղի կունենա 2019-ի հոկտեմբերին:
Display type: 
Big
Weight: 
46 000