2018թ. ԱՎՐՈՐԱ հանրային կարծիքի հետազոտություն

2018թ. ԱՎՐՈՐԱ հանրային կարծիքի հետազոտություն

Հայաստանում եւ աշխարհում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին իրազեկվածությունը չափելու համար Լոնդոնում գործող New Place Consultancy հետազոտական ընկերությունը՝ բրյուսելյան Kantar Public Agency-ի հետ համատեղ Հայաստանում, Արցախում եւ տասը այլ երկրում հանրային կարծիքի հարցում է իրականացրել:
 

 

2016-ից (5%, 13%) ի վեր աճել է «Ավրորայի» ճանաչելիությունը աշխարհում եւ հայկական սփյուռքում՝ 2017-ին հասնելով 8% եւ 15%-ի: Իսկ Հայաստանում եւ Արցախում տասը հարցվածից ինը գիտի Ավրորայի մասին։  

Ինչպես աշխարհում եւ հայկական սփյուռքում, այնպես էլ Հայաստանում եւ Արցախում հարցվածների մեծ մասը լսել է «Ավրորա» մրցանակի առաջին երկու դափնեկիրներ Մեզոն Շալոմի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի (58%) եւ Նուբայի լեռների միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի (67%) մասին։

Հարցված երկրներում, այդ թվում՝ Հայաստանում եւ Արցախում, մրցանակի մասին մարդիկ տեղեկանում են հեռուստատեսությունից (71%) եւ Ֆեյսբուքից (44%)։

Եթե աշխարհում հարցվածների 91%-ը, իսկ հայկական սփյուռքի ներկայացուցիչների 100%-ն է առավել դրական վերաբերմունք հայտնել «Ավրորա» մրցանակի նկատմամբ, ապա Հայաստանում եւ Արցախում մարդիկ պակաս կողմնորոշված են․ 84% դրական վերաբերմունքին զուգահեռ հարցվածների 15%-ը ասել է, թե վերաբերմունք չունի մրցանակի հանդեպ:

Մրցանակը կարող է օգնել կանխել հետագա հանցագործություններն ու բռնությունը - այսպես համարում են Հայաստանում ու Արցախում հարցվածների 37%-ը, Սփյուռքի 52%-ը, եւ աշխարհի 48%-ը:

«Ավրորայի»՝ Հայաստանը աշխարհի քարտեզին դնելու փաստի հետ ամենից շատը համաձայնել են հայկական սփյուռքում՝ ամեն երկրորդը (50%)։ Հարցված տասը օտարազգիներից չորսը եւ Հայաստանում ու Արցախում տասից երեքը նույն կարծիքին են:

Աշխարհում հարցված օտարազգիների մեծամասնությունը (59%), շատ ավելի քան հայերը սփյուռքում (25%) եւ Հայաստանում ու Արցախում (34%), համարում է՝ «Ավրորան» նպաստում է Հայաստանի դրական կերպարի առաջ մղմանը։

Հայաստանում եւ Արցախում հարցվածների կեսը կարեւորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դերը եւ ճանաչել դրա ազդեցությունը Հայաստանի վրա (49%), միաժամանակ, մնացած կեսը հավասարապես բաժանվել է ազդեցություն չգտնողների (25%) եւ հարցի շուրջ կարծիք չունեցող (23%) խմբերի։ Հարցվածների մեկ երրորդը եւ ավելին կարծում է՝ մրցանակը մեծ ազդեցություն ունի բարոյաէթիկական մթնոլորտի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման եւ համաշխարհային մարդասիրական խնդիրների վրա: