logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա» գեղարվեստական մրցույթ

«Ավրորա» գեղարվեստական մրցույթ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար: 
 
Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության եւ կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժեւորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները:
 
Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:
 
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը եւ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրի անունը, հեռախոսահամարը, գեղարվեստական դպրոցի անունը: 
 
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երեւանում:
 
2017թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր: 
 
Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախությունը, փոխօգնությունն եւ հույսն արտացոլող ձեր գեղարվեստական աշխատանքներին:
 
Հարցերի դեպքում գրեք [email protected] հասցեով կամ զանգահարեք 098808917 հեռախոսահամարով: