logo
ՓԱԿԵԼMenu
Ավրորա լուսանկարչական մրցույթ

Ավրորա լուսանկարչական մրցույթ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ:
 
Միացեք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ ներդնելով ձեր տաղանդն ու երեւակայությունը լուսանկարներում, որոնք արտացոլում են «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն:
 
Մենք ակնկալում ենք, որ լուսանկարներն արտահայտելու են ձեր պատկերացումները մարդկային կյանքի արժեւորման, հույսի, անձնվիրության եւ ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին: Լուսանկարներն ընդունվում են առանց ժանրային սահմանափակման:
 
Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են.
 
Տարիք՝ մինչեւ 40 տարեկան
Վերջնաժամկետ՝ մարտի 20, 2017թ.
Լուսանկարները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:
 
«Ավրորա» լուսանկարչական մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ:
 
Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լավագույն 5 լուսանկարների հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երեւանում:
 
Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախությունը, փոխօգնությունն եւ հույսն արտացոլող ձեր լուսանկարներին:
 
Մրցույթի հայտերի ընդունման փուլն ավարտվել է:
 
Հարցերի դեպքում գրեք [email protected] հասցեով կամ զանգահարեք 098909417 հեռախոսահամարով: