Ընտրող հանձնաժողովի հանդիպումը Նյու Յորքում՝ ընտրելու 2020թ. «Ավրորայի» հերոսներին

Ընտրող հանձնաժողովի հանդիպումը Նյու Յորքում՝ ընտրելու 2020թ. «Ավրորայի» հերոսներին

2020թ. հունվարի 28-ին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հավաքվել էր Նյու Յորքում՝ քննարկելու Մրցանակի այս տարվա հավակնորդներին եւ ընտրելու 2020թ. «Ավրորայի» հերոսներին:

2020թ. «Ավրորայի» հերոսները կհայտարարվեն այս տարվա ապրիլի 24-ին, դափնեկրի անունը հայտնի կդառնա ավելի ուշ՝ 2020թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: Այս տարի համաշխարհային մարդասիրական այս մրցանակը նշում է իր հնգամյակը:

 

 

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը բաց էր 2019թ. մայիսից մինչեւ հոկտեմբեր: Այդ ընթացքում ստացվել են հարյուրավոր առաջադրումներ, որոնից 593-ը՝ չկրկնվող  եզակի թեկնածու: Առաջադրումներին հաջորդել է Անկախ փորձագետների հանձնախմբի գնահատման փուլը. մարդասիրության ոլորտի փորձագետներն ու մասնագետները մանրամասն քննարկում են եւ գնահատում բոլոր առաջադրումներն ու պատրաստում հավանական թեկնածուների վերջնացուցակը: Դրանից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը քննարկում է այդ թեկնածուների անձնվեր աշխատանքն ու մարդկային կյանքեր փրկելու անվերջ ջանքերն ու ընտրում «Ավրորայի» հերոսներին: Այս որոշման հիմքում «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության երեք չափանիշներն են՝ խիզախություն, նվիրում եւ ազդեցություն: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: