2019թ. սեպտեմբերի 5-7-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան միացան «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որի հիմնադիրն «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն է: Ներկայացնում ենք նրանց՝ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի կատարած այցի որոշ դրվագներ, որտեղ հատուկ ծրագրով մասնակցեցին հանրային քննարկումների եւ հանդես եկան ելույթներով համաշխարհային հրատապության այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդասիրությունը, կրթությունը եւ այլն:
«Խաղաղության տունն» ստեղծվեց՝ լույս բերելու ներողամտությամբ եւ ոգեշնչելու նոր սերնդին՝ կոտրել բռնության շղթան: Ռուանդա կատարած այցի ընթացքում «Ավրորայի» ներկայացուցիչները մասնակցեցին քննարկումների, որոնք միավորում էին մարդասիրության ոլորտի ականավոր բարերարների եւ փորձագետների: Նրանք ծանոթացան տեղական մշակույթին եւ պատմությանը, այցելեցին Ռուանդայի ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: