logo
ՓԱԿԵԼMenu
«Ավրորա». 2015-2019թթ․

«Ավրորա». 2015-2019թթ․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, ովքեր ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Հիմնադիրների՝ ազգի երախտագիտությունը գործով արտահատելու ջանքերին արդեն միացել են ավելի քան 440 անհատներ եւ կազմակերպություններ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Հեղինակավոր միջազգային գործիչներից կազմված Ընտրող հանձնաժողովի հետ միասին «Ավրորայի» ծրագրերն առնչվում են ողջ աշխարհին: «Ավրորան» գործակցում է մարդկային կյանքի փրկությամբ զբաղվող տասնյակից ավելի երկրներում՝ աշխարհի հինգ մայրցամաքում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  կրթաթոշակներ է տրամադրում 9 երկրից ուսանողներին:

«Ավրորան» Aurora Dialogues քննարկումների միջոցով աշխարհի մի շարք մայրաքաղաքներում անդրադառնում է մարդկության ապագային առնչվող հրատապ արդի խնդիրներին հումանիտար գործիչների, քաղաքացիական առաջնորդների եւ այլ հեղինակավոր անհատների մասնակցությամբ: 2015թ. մեկնարկից ի վեր, «Ավրորա» մրցանակը ստացել է 2.000 առանձին թեկնածուների ավելի քան 2.800 առաջադրում՝ մոտ 125 երկրներից եւ ավելի քան 20 լեզուներով։ Այս տարիների ընթացքում ընտրվել է 14 «Ավրորայի» հերոս: