2017թ. մայիսի 28-ին «Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Որպես Սուդանի հարավում պատերազմական Նուբա լեռների շրջանում մշտապես բնակվող միակ վիրաբույժ, որտեղ հումանիտար օգնությունը խիստ սահմանափակ է, Քաթինան փրկել է հազարավոր մարդկանց կյանք:
2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի դարձավ Երեւանում տեղի ունեցած արարողության ժամանակ: Մրցանակը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այս տարի մրցանակի համար ուղարկվել էր ավելի քան 550 հայտ՝ 66 երկրից: