«Ավրորա» հանրային կարծիքի հետազոտություն

«Ավրորա» հանրային կարծիքի հետազոտություն

2016 թվականին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն՝ պարզելու «Ավրորա» մրցանակի, հայերի եւ Հայաստանի մասին աշխարհում իրազեկության մակարդակը: Հետազոտությունն անցկացվել է երկու փուլով՝ 2016թ. մարտ եւ հունիս-հուլիս ամիսներին, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 5500-ից ավելի մարդ: Հարցումն իրականացվել է տասը երկրներում բնակվող ինչպես օտարերկրացիների, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում: 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կարծիքի հետազոտությունը իրականացվել է հինգ հիմնական չափումներով՝ «Ավրորա» մրցանակ, իրազեկվածություն, ընկալում, հետաքրքրվածություն, ներգրավվածություն: Այս հոլովակը ներկայացնում է հետազոտության մի քանի կարեւոր բացահայտումներ: