«Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները տրամադրվում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած երիտասարդներին:
«Մեզնից յուրաքանչյուրը կարող է հնարավորություն տալ մարդկանց: Խնդիրը փողը չէ: Դա անելու համար ամենեւին էլ փողի կարիք չկա: Դու կարող ես քո ժամանակից մի որոշ հատված հատկացնել: Բոլորս էլ ունենք ժամանակ, և չասեք, թե այդպես չէ: Դա այդքան էլ բարդ չէ: Միայն այդպես է հնարավոր դառնալ համայնք»: