Դեպի հավերժություն` մրցանակի խորհրդանիշերից մեկը

Armenian
Weight: 
25
Story elements: 
Text: 

2016թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում շնորհվելու է առաջին «Ավրորա» մրցանակը։ Հանդիսավոր արարողության ընթացքում իբրեւ պարգեւ փոխանցվող արձանիկը ստեղծել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթեւոսյանը։ «Դեպի հավերժություն» կոչված այս քանդակի վրա նա սկսել է աշխատել դեռ համալսարանական առաջին տարիներից։ 2015 թվականին երիտասարդ արվեստագետն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» մրցույթին։ Առաջին տեղը նա չգրավեց, սակայն ճանաչվեց մրցույթի հաղթողներից մեկը։ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի Ստեղծագործական խորհուրդը «Դեպի հավերժություն» ստեղծագործությունն ընտրեց որպես մրցանակի ոգուն լավագույնս համապատասխանող խորհրդանշան։

 
Image: 

Մանվել Մաթեւոսյանն սկսում է իր աշխատանքը։ Սկզբում նա կավից պատրաստում է ֆիգուրները՝ ձուլածո քանդակներ ստանալու համար։

Արվեստագետը ֆիգուրները նախապատրաստում է ձուլման։

Բոլոր ֆիգուրները սկզբից ամրացվում են միեւնույն հիմքին։ 

Հավաքված կոնստրուկցիան տեղադրվում է ձուլարանի մեջ։

Լցվում է հալված մետաղը, տվյալ դեպքում՝ բրոնզը։

Կաղապարը շիկացվում է, իսկ ապա սառեցվում ջրում։ Կավը հեռացվում է, մետաղական ֆիգուրները՝ հանվում։ 

Թերությունները պարզելու համար քանդակագործը ստուգում է ֆիգուրները։

Ֆիգուրները զատվում են հիմքից։

Դետալները ձեռքով հղկվում են՝ զոդմանը նախապատրաստելու համար։

Ֆիգուրները միաձուլվում են։

Սկսում է երեւակվել արձանիկի ընդհանուր ուրվագիծը։

Զոդման կետերը հղկվում են անտեսանելիության աստիճանի։

Մետաղը ծածկվում է արտաքին դեկորատիվ շերտով։ 

Արձանիկը ամրացվում է հիմքին։

«Ավրորա» մրցանակի խորհրդանիշ արձանիկը պատրաստ է։

Text: 

Մանվել Մաթեւոսյանն ուրախ է, որ իր ստեղծագործությունն անկախ կյանք է ստացել։ «Վեր հառնող մարդկային ֆիգուրները խորհրդանշում են հոգեւոր արժեքներն ու վերածնունդը՝ ոգեշնչելով մարդկությանը ոտքի կանգնել ընդդեմ նյութական աշխարհի անկատարությունների»,- ասում է Մանվելը։

 

Subtitle: 
Լուսանկարներ՝ «Ավրորա» մրցանակի խորհրդանիշ արձանիկի պատրաստումը
Header image: