2019թ. «Երիտասարդական Ավրորա». Առաջին մրցանակն ստացավ UWC Արեվելյան Աֆրիկայի թիմը

Armenian
Intro: 
«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում UWC դպրոցների ուսանողներին՝ մշակելու սեփական նախագծերը, որոնք, հաղթահարելով մարդասիրական խնդիրները, դրականորեն կազդեն իրենց համայնքի կյանքի վրա: Մրցույթի երրորդ տարում UWC թիմերից երեքն ընտրվել էին եւ անցել վերջնական փուլ, որն անցկացվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում Հայաստանում: Վերջնական ընտրությունից հետո հաղթող ճանաչվեց UWC Արեւելյան Աֆրիկայի թիմն իր «Անծուխ խոհանոցներ» նախագծով, եւ թիմը տուն վերադարձավ 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, որն էլ կնպաստի նախագծի հետագա զարգացմանը: Ժյուրին այնքան տպավորված էր բոլոր երեք նախագծերով, որ մրցույթի վերջին պահին որոշեց մյուս երկու թիմերին տալ 2000-ական ԱՄՆ դոլար մրցանակ:
Weight: 
750 000
Story elements: 
Text: 
«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում UWC դպրոցների ուսանողներին՝ մշակելու սեփական նախագծերը, որոնք, հաղթահարելով մարդասիրական խնդիրները, դրականորեն կազդեն իրենց համայնքի կյանքի վրա: Մրցույթի երրորդ տարում UWC թիմերից երեքն ընտրվել էին եւ անցել վերջնական փուլ, որն անցկացվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում Հայաստանում: Վերջնական ընտրությունից հետո հաղթող ճանաչվեց UWC Արեւելյան Աֆրիկայի թիմն իր «Անծուխ խոհանոցներ» նախագծով, եւ թիմը տուն վերադարձավ 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, որն էլ կնպաստի նախագծի հետագա զարգացմանը: Ժյուրին այնքան տպավորված էր բոլոր երեք նախագծերով, որ մրցույթի վերջին պահին որոշեց մյուս երկու թիմերին տալ 2000-ական ԱՄՆ դոլար մրցանակ:
Text: 

2019թ. «Ավրորա» ֆորումի չորրորդ օրը UWC Արեւելյան Աֆրիկայի, UWC Փիրսոն քոլեջի եւ UWC Ատլանտիկ քոլեջի ուսանողներն իրենց նախագծերը վերջնական ժյուրիին ներկայացրին 300 հոգանոց դահլիճում «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովին: Ժյուրիի կազմում էին  կրթության եւ մարդասիրության ոլորտի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են «Teach for All» համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ուենդի Կոպը, հայտնի սոցիալական ձեռներեց եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ ֆինլանդացի ականավոր քաղաքական գործիչ Պեր Սթենբեքը: Համաժողովի նպատակն էր բացահայտել կրթության դերը սոցիալապես պատասխանատու անհատների ձեւավորման գործում: Քանի որ սա նաեւ UWC կրթական մոդելի առանցքն է, ոգեւորիչ էր լսել UWC թիմերի տպավորիչ ներկայացումները, որտեղ նրանք քննարկում էին իրենց մտահոգությունները տեղական մակարդակի մարդասիրական խնդիրների վերաբերյալ: Խնդիրներ, որոնք նրանք բացահայտել էին և բարձրաձայնել՝ առաջարկելով լուծումներ:

UWC Ատլանտիկ քոլեջի «Երիտասարդ ձայներ» թիմի համար դա իրենց հասակակիցների մշակած քաղաքացիական կրթական ծրագիրն էր, որի նպատակըն է Ուելսի երիտասարդներին ներգրավել եւ մասնակից դարձնել քաղաքացիական խնդիրների լուծմանը: UWC Արեւելյան Աֆրիկայի «Անծուխ խոհանոցների» թիմը ներկայացրեց իրենց նախագիծը՝ կրճատելու եւ վերացնելու խոհանոցում առաջացած ծխի վնասակար հետեւանքները Կիլիմանջարոյի վարչական կենտրոն Մոշիում ապրող Չագա եւ Մաասայ ցեղախմբերի մոտ: Եվ վերջապես, UWC Փիրսոն քոլեջը ներկայացրեց իր «Արժեքավոր պլաստիկ» նախագիծը, որի ուշադրության կենտրոնում միջավայրի աղտոտումն էր պլաստիկե նյութերով: Խնդիրը լուծելու համար թիմն առաջարկում էր ստեղծել պլաստիկի վերամշակման փոքրիկ գործարան հենց ուսումնական ավանում, որի արտադրած նյութերը կվաճառեին:

«Հիանալի է տեսնել, թե ինչպես են UWC դպրոցների ուսանողներն իրենց էներգիան և նվիրվածությունը փոխակերպում եւ դրական ազդեցություն գործում իրենց համայնքների վրա: Տպավորիչ է այսօր տեսնել նրանց՝ ոչ միայն որպես ապագա առաջնորդների, այլեւ՝ հիմա եւ այստեղ փոփոխություն իրականացնողների»,- ասաց Յենս Ուոլթերմանը՝ UWC International:

Մարդասիրական խնդիրների այն բազմազանությունը, որոնց լուծմանն էին ուղղված այս նախագծերը, ինչպես նաեւ այդ նպատակին հասնելու համար չափազանց լավ մտածված ռազմավարությունն ապահովեցին հագեցած օր եւ լարված մրցակցություն:

«Բոլոր երեք նախագծերը, որ ներկայացվեցին այսօր, տպավորեցին բոլորիս՝ թե ինտելեկտուալ առումով, թե հուզական: Չափազանց բարդ էր որոշում կայացնել: Հեշտ չէր համաձայնության գալ, ինչը վկայությունն է բարձրորակ նախագծերի եւ ներկայացումների: Անհամբեր ենք տեսնել, թե ինչպես է այսօր ստացած այս մրցանակը նպաստելու նախագծերի զարգացմանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ ժյուրիի անդամ Նուբար Աֆեյանը:

Ի սրտե շնորհավորում ենք երրորդ տարվա հաղթողներ Քելվինին, Յահալային եւ Նիկոլիին իրենց «Անծուխ խոհանոցներ» նախագծի, դրսեւորած եռանդի, մանրամասն ուսումնասիրության եւ տքնաջան աշխատանքի համար, ինչն ունեցավ իր արդյունքը: Թիմը մտադիր է որպես մրցանակ ստացած գումարն օգտագործել՝ հետազոտություն սկսելու, ավելի արդյունավետ, էժան եւ կայուն գազօջախների ծրագիրը զարգացնելու համար: Այդ գումարը հնարավորություն կտա թիմին բարելավելու գազօջախների տեղադրման գործընթացը՝ վերապատրաստելով տեղացի «դեսպաններին» խոհանոցների կառուցման եւ պահպանության գործում: Ավելի երկարաժամկետ՝ սա թույլ կտա մշակելու գազօջախների ինքնուրույն տեղադրման ծրագիր:

2017թ. երբեւէ անցկացված առաջին «Ավրորան UWC դպրոցների եւ քոլեջների համար» ծրագրի հաղթող ճանաչվեց Գերմանիայի UWC Ռոբերտ Բոշ քոլեջի նախագիծը: Անանուն նվիրատուների առատաձեռնության շնորհիվ՝ եզրափակիչ հասած մյուս երկու թիմերը եւս (Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի եւ Հնդկաստանի UWC Մահինդրա քոլեջի) ստացան 4000-ական եվրո մրցանակ՝ շարունակելու իրենց նախագծերը:

Երկրորդ «Ավրորան UWC դպրոցների եւ քոլեջների համար» ծրագիրն անցկացվեց 2018թ. հունիսին, որտեղ կրկին եզրափակիչում էին Հարավային Աֆրիկայի UWC Ուոթերֆորդ Կամլաբա դպրոցի եւ Հնդկաստանի UWC Մահինդրա քոլեջի թիմերը: Այս անգամ նրանց մրցակիցը UWC Չանգշու Չինաստան քոլեջի թիմն էր: Թեեւ հենց այս թիմն էլ հաղթող ճանաչվեց եւ ստացավ առաջին մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլար պարգեւ, մյուս երկու թիմերը եւս 4000-ական ԱՄՆ դոլար ստացան՝ կրկին անանուն նվիրատուների առատաձեռնության շնորհիվ:

 

Subtitle: 
«Անծուխ խոհանոցներ» նախագծի հեղինակները տուն են վերադառնում 4000 ԱՄՆ դոլար մրցանակով:
Header image: