«Պրաջվալա» հասարակական կազմակերպության համահիմնադիր, 2018թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանը պատմեց սեփական տրավմայի մասին, որը նրան մղեց՝ օգնել մյուսներին. «Ես տեսնում եմ մարդկության վատագույն հատվածը եւ փորձում եմ արժանապատիվ վերականգնման հույս ստեղծել: Ահա, թե ինչ եմ անում: Վերջին 25 տարում մոտ 20 հազար կնոջ եմ դուրս բերել մարմնավաճառների ցանցից եւ փրկել սեռական ստրկությունից»,- պատմեց նա:
FACE Africa կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, Ռիխարդ ֆոն Վայզզեքերի անվան թոշակառու Սարան Քաբա Ջոնսը նկատեց, որ երբեմն միայն մեկ մարդու լավ մտադրությունները բավարար չեն խնդիրը լուծելու համար, հատկապես երբ նա իրական դաշտում աշխատելու փորձ չունի:
«Մի բան է, երբ դու ունես խնդրի լուծման որոշ գաղափարներ, բայց մղոններով հեռու ես դրանից: Երբ ես հասա խնդրին, հասկացա, որ օրինակ՝ Լիբերիայում կրթությունն ամենամեծ խոչընդոտը չէ: Այնտեղ այնքան շատ հարցեր կային»,- նշեց նա:
Մալթայում Հիսուսյանների փախստականական ծառայության տնօրեն, Ռոլանդ Բերգերի անվան Մարդկային արժանապատվության մրցանակի 2014-2015թթ. դափնեկիր Կատրին Կամիլերին պատմեց, թե ինչը նրան մղեց օգնել Մալթա եկողներին՝ ավելի վաղ, քան ծագեց փախստականների հարցը. «Ես ցանկանում էի ինչ-որ կերպ պաշտպանել բնակչության այն հատվածի շահերը, որը, կարծես թե, անտեսանելի էր եւ չուներ ձայն: Նրանք ավելի շատ դիտարկվում էին որպես բարեգործության օբյեկտ, քան մարդ»,- նկատեց նա:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆեր Լոքյիրն ընդգծեց մարդասիրական կազմակերպություններին ուղղված մարտահրավերները, որոնց բախվում են մարդկանց օգնելիս:
«Երբ կազմակերպությունը մեծ է, որի հետ 40 հազարից ավելի մարդ է աշխատում, այն կյանքի հարց է դառնում քեզ համար: Կազմակերպության եւ ինստիտուտի հետաքրքրություններն սկսում են ազդել քո որոշումների վրա: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է որոշում կայացնելիս կենտրոնում պահել մարդուն, հիվանդներին, ճգնաժամում գտնվողներին»,- հայտարարեց նա:
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել անգլերենով.