logo
ՓԱԿԵԼMenu
Բանախոսներ

Բանախոսներ

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues 2018 Բեռլինյան քննարկումները տեղի կունենան 2018 թ. դեկտեմբերի 11-12-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Հումանիտար ոլորտի նշանավոր գործիչներ, գիտնականներ, մարդասերներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության մի շարք անդամներ իրենց ուշադրությունը կբեւեռեն աշխարհի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրներին ցուցաբերվող անհապաղ արձագանքի բարելավման եւ դրանց համար կայուն լուծումների որոնման գործում բազմակողմ եւ բազմաշահառու մոտեցումների վրա։

Ստորեւ ներկայացնում ենք բանախոսների ցանկը.

  • Չո Լա Աուն, Մյանմայի ռոհինջա ժողովրդի մարդու իրավունքների ակտիվիստ, 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
  • Մարգարիտ Բարանկիցե, «Մեզոն Շալոմ» խնամքի տան հիմնադիր, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
  • Քրիստոֆ Բոշ, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահ
  • Գորան Բուլդիոսկի, Բաց հասարակության հիմնադրամի Եւրոպական նախաձեռնության համատնօրեն, Բեռլինում Բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար
  • Նիք Գաուինգ, հեռուստահաղորդավար, Լոնդոնի Քինգզ քոլեջի արտասահմանյան պրոֆեսոր
  • Վարդան Գրեգորյան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
  • Դյուզեն Թեքալ, գրող եւ կինոնկարահանող, «Հավար» կազմակերպության հիմնադիր նախագահ
  • Վոլֆգանգ Իշինգեր, Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ
  • Անյա Լանգենբուխեր, «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եւրոպական գրասենյակի ղեկավար
  • Օլիվիա Լելանդ, Co-Impact նախաձեռնության հիմնադիր եւ գլխավոր գործադիր ղեկավար
  • Քրիստինա Լեմբ, գրող եւ արտասահմանյան թղթակից
  • Քրիստոֆեր Լոքյիր, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար
  • Կատրին Կամիլերի, Մալթայում Հիսուսյանների փախստականական ծառայության տնօրեն, Ռոլանդ Բերգերի անվան Մարդկային արժանապատվության մրցանակի 2014-2015 թթ. դափնեկիր
  • Գեերթ Կապելերե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն
  • Ինգրիդ Համ, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն
  • Վոլֆգանգ Հուբեր, Գերմանիայի Ավետարանչական Եկեղեցու Հոգեւոր Խորհրդի նախկին նախագահ
  • Ուրսուլա Մյուլլեր, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի Անհապաղ օգնության գծով համակարգողի տեղակալ
  • Դորոթի Նոլթե, Der Tagesspiegel պարբերականի խմբագիր
  • Անդրեաս Մ. Ռիքերթ, PHINEO կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն
  • Մեգան Ռոբերտս, ՄԱԿ-ի հիմնադրամի քաղաքականության մշակման գծով տնօրենի տեղակալ
  • Յոախիմ Ռոգալ, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն
  • Ջեֆրի Սաքս, ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի ղեկավար
  • Խրիստոս Ստիլիանիդես, Մարդասիրական օգնության եւ ճգնաժամերի կառավարման գծով եւրոպական հանձնակատար
  • Ռուբեն Վարդանյան, սոցիալական ներդրող եւ ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
  • Մայքլ Վերց, Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ավագ գիտաշխատող
  • Տանիա ֆոն Ուսլար-Գլայխեն, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների, միջազգային զարգացման եւ սոցիալական հարցերի գծով տնօրեն, Կայուն զարգացման բաժնի համակարգող
  • Ռեգինա Փյոթքե, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամի գործադիր մարմնի անդամ
  • Սարան Քաբա Ջոնս, FACE Africa կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, Ռիխարդ ֆոն Վայզզեքերի անվան թոշակառու
  • Թոմ Քաթինա, Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
  • Մայքլ Քիթինգ, Խաղաղության եւրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն
  •  
  • Սունիտա Քրիշնան, «Պրաջվալա» հասարակական կազմակերպության համահիմնադիր, 2018թ. «Ավրորայի» հերոս
  • Ջեմ Օզդեմիր, Գերմանիայի կանաչների կուսակցության նախկին համանախագահ, Գերմանական խորհրդարանի անդամ
  • Ֆրանց Ֆիշլեր, Ալպբախի եւրոպական ֆորումի նախագահ, Եւրահանձնաժողովի նախկին անդամ