logo
ՓԱԿԵԼMenu
Կազմակերպիչներ

Կազմակերպիչներ

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի 2017թ. Aurora Dialogues-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Մերկատոր» հիմնադրամի, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության միացյալ ջանքերի արդյունքն է:
 

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: 

Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

ՌՈԲԵՐՏ ԲՈՇ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Robert Bosch Stiftung GmbH-ը Եվրոպայի ամենամեծ հիմնադրամներից մեկն է, որը կապված է մասնավոր ընկերության հետ: Իր բարեգործական աշխատանքում այն փորձում է լուծել սոցիալական խնդիրներն իրենց նախնական փուլում եւ զարգացնել օրինակելի լուծումների փորձը: Այս նպատակով այն զարգացնում եւ իրականացնում է սեփական նախագծեր: Բացի այդ, այն աջակցում է գործընկեր կազմակերպությունների նախաձեռնություններին, որոնք ուղղված են միեւնույն նպատակներին: «Ռոբերտ Բոշ» հիմնադրամն ակտիվ է առողջապահության, գիտության, սոցիալական, կրթության եւ միջազգային հարաբերությունների ոլորտներում: Ավելին, առաջիկա տարիներին հիմնադրամն ավելի ակտիվ կերպով ուղղակիորեն գործունեություն է ծավալելու երեք ուղղությամբ՝ միգրացիա, ինտեգրացիա եւ ներգրավում. սոցիալական համակեցություն Գերմանիայում եւ Եվրոպայում եւ կայուն բնակավայրեր:  1964թ. ի վեր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը բարեգործական նախագծերի է ուղղել ավելի քան 1.4 միլիարդ եվրո: 

MERCATOR ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Մերկատոր» (Mercator) հիմնադրամը մասնավոր եւ անկախ հիմնադրամ է: Իր աշխատանքով այն նպատակ ունի հասարակությունը դարձնել առավել բաց, հանդուրժող եւ հավասար հնարավորություններով: Այս համատեքստում այն կենտրոնացած է Եվրոպան հզորացնելու վրա՝ նպաստելով կարիքավոր երեխաների եւ երիտասարդների, հատկապես՝ միգրանտների կրթական առաջընթացին, նվազեցնելով կլիմայական փոփոխությունները եւ զարգացնելով բնական եւ հումանիտար գիտությունները: Լինելով Գերմանիայի առաջատար հիմնադրամներից մեկը՝ «Մերկատորը» ակտիվ է ազգային եւ միջազգային մակարդակներում: Այն հատուկ ուշադրություն է դարձնում Գերմանիայի Ռուր շրջանի վրա, որը հիմնադիր ընտանիքի ծննդավայրն է, եւ այստեղ է գտնվում հիմնադրամի գլխավոր գրասենյակը: «Մերկատոր»  հիմնադրամը կարեւորում է 2017-2018 թվականների եվրոպական միգրացիոն քաղաքականությունը:

ԳԼՈԲԱԼ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության (Global perspectives) նպատակն է ակտիվացնել կայուն, հավասարակշռված եւ արդար գլոբալ զարգացման շուրջ դիսկուրսը՝ այսպիսով ակտիվորեն աջակցելով Գերմանիայի կողմից 2015թ. ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը: 17 նպատակներից 11-ն առնչվում են միգրացիային եւ փախստականներին, ինչն առավել մեծ կարեւորություն է բերում Կայուն զարգացման նպատակների հանդեպ հանձնառությանը եւ ավելի լավ ու հավասարակշռված զարգացմանը: