ՕՐ 1, դեկտեմբերի 4
Բացման ընդունելություն
Երեկոյան ընդունելությամբ պաշտոնապես կբացվի 2017թ. Բեռլինի Aurora Dialogues-ը: Միջոցառումը կսկսվի կազմակերպիչ գործընկերների ողջույնի խոսքով, որին կհետեւի քննարկում տարբեր ոլորտների հեղինակավոր գործիչների մասնակցությամբ, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի հավակնորդների եւ դափնեկիրների:
Հիմնական ելույթ. Կարեկցանքը եւ հստակությունը գլոբալ միգրացիայի դարաշրջանում
Բացման քննարկում. Մերօրյա փրկիչներ. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում
Օր 2, դեկտեմբերի 5
Բեռլինի Aurora Dialogues քննարկումների հիմնական ծրագիր
Aurora Dialogues քննարկումների երկրորդ օրվա ընթացքում կքննարկվի, թե ինչպես լուծել զանգվածային միգրացիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կայուն զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով:
Նիստ 1. Միգրացիայի գլոբալ մարտահրավերները
Նիստ 2. Հասարակության դիրքորոշման ազդեցությունը փախստականների ինտեգրմանը
Նիստ 3. Փնտրելով լուծումներ տեղում
- Մաս 1. «Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եւ ներդրումներին
- Մաս 2. Մասնավոր նախաձեռնությունները հանուն զարգացման
Փակման քննարկում. Կերտելով ապագան. «Երախտագիտությունն՝ ի գործ»