logo
ՓԱԿԵԼMenu
Օրակարգ

Օրակարգ

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի 2017թ-ի Aurora Dialogues-ը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ 5-ին, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամում: Քննարկումների ծրագիրը կանդրադառնա գլոբալ միգրացիոն ճգնաժամին, ինչպես նաեւ այն դերին, որ տարբեր գործիչները կարող են խաղալ դրական փոփոխություններն առաջ մղելու հարցում: Բացի այդ, անդրադարձ կկատարվի զարգացման ծրագրերին եւ լուծումներին, որոնք կարող են փոփոխություններ բերել:

ՕՐ 1, դեկտեմբերի 4

Բացման ընդունելություն

Երեկոյան ընդունելությամբ պաշտոնապես կբացվի 2017թ. Բեռլինի Aurora Dialogues-ը: Միջոցառումը կսկսվի կազմակերպիչ գործընկերների ողջույնի խոսքով, որին կհետեւի քննարկում տարբեր ոլորտների հեղինակավոր գործիչների մասնակցությամբ, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի հավակնորդների եւ դափնեկիրների:

Հիմնական ելույթ. Կարեկցանքը եւ հստակությունը գլոբալ միգրացիայի դարաշրջանում

Բացման քննարկում. Մերօրյա փրկիչներ. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում

 

Օր 2, դեկտեմբերի 5

Բեռլինի Aurora Dialogues քննարկումների հիմնական ծրագիր

Aurora Dialogues քննարկումների երկրորդ օրվա ընթացքում կքննարկվի, թե ինչպես լուծել զանգվածային միգրացիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կայուն զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով:

Նիստ 1. Միգրացիայի գլոբալ մարտահրավերները

Նիստ 2. Հասարակության դիրքորոշման ազդեցությունը փախստականների ինտեգրմանը

Նիստ 3. Փնտրելով լուծումներ տեղում

  • Մաս 1. «Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եւ ներդրումներին
  • Մաս 2. Մասնավոր նախաձեռնությունները հանուն զարգացման

Փակման քննարկում. Կերտելով ապագան. «Երախտագիտությունն՝ ի գործ»