2025 թ․ տոնելով իր գործունեության տասնամյակը` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հետադարձ հայացք է գցում իր անցած ճանապարհին՝ անդրադառնալով այն կարեւոր ազդեցությանը, որ ունեցել է աշխարհում։ Այս տեսանյութում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները պատմում են մրցանակի նշանակության մասին՝ ընդգծելով դրա դերը մարդասիրական աշխատանքի շուրջ համաշխարհային օրակարգ ձեւավորելու գործում։
Լուսանկարում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի հանդիպումը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում․ 2022 թ․ հոկտեմբեր