««Ավրորայի» գաղափարի մեջ ամենագեղեցիկն այն է, որ դուք մրցանակ չեք տալիս ոչ պետությունների ղեկավարներին, ոչ նախարարներին, ոչ էլ իշխանություն ունեցող մարդկանց։ Դուք ամբողջ աշխարհում փնտրում եք նրանց, ովքեր պարզապես սովորական մարդիկ են, որոնք ինչ-որ աշխատանք են կատարում՝ ուրիշներին օգնելու համար եւ թողնում են դրական ազդեցություն»:
2019 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, եզդի ակտիվիստ, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային խոսում է ճանաչման ուժի մասին, թե որքան մեծ ազդեցություն այն կարող է գործել։ Նա նաեւ անդրադառնում է «Ավրորայից» ստացած աջակցության կարեւորությանը, թե որքան է այն նպաստել իր գործունեությանը՝ Իրաքի պատերազմից տուժած եզդիների հետ աշխատելիս։