«Ավրորա»՝ ազդեցության տասնամյակ․ Լեյմա Գբովե

«Ավրորա»՝ ազդեցության տասնամյակ․ Լեյմա Գբովե

«Ես տեսել եմ, թե ինչպես է այս երեխան մեծանում եւ շատ լավ տեմպերով է մեծանում։ Եվ ես տեսել եմ, հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես է այն դիրքավորվում մեր աշխարհում՝ որպես մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել, մի ձայն, որը մենք պետք է լսենք մարդասիրական գործունեության շուրջ քննարկումներում»։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն անդրադառնում է «Ավրորայի» ազդեցությանը, որը վերջին 10 տարիների ընթացքում աջակցել է նրանց, ովքեր ոչ միայն օգնում են մարդկանց, այլեւ վերափոխում աշխարհը: Կառավարման ոլորտի առաջնորդներից մինչեւ գործարար-ակտիվիստներ․ մարդասիրությունն ուժ է, որն ավելին է, քան պարզապես ճգնաժամերին արձագանքելը։