«Ավրորա»՝ ազդեցության տասնամյակ․ Ֆարթուն Ադան

«Ավրորա»՝ ազդեցության տասնամյակ․ Ֆարթուն Ադան

««Ավրորան» շատ կարեւոր է գլոբալ իմաստով, քանի որ այն ճանաչման է արժանացնում մարդկանց, նրանց կատարած աշխատանքը: Սա միայն մրցանակի մասին չէ, այլեւ կապերի եւ մարդկանց մասին, որոնք ձեր կողքին են, աջակցում են ձեզ»։ 

2020 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի գործադիր տնօրեն Ֆարթուն Ադանը պատմում է այն մասին, թե ինչպես է մրցանակի արժանանալը բացի ճանաչումից, նաեւ դուռ բացել նրա առաջ դեպի աջակիցների համաշխարհային ցանց, որն ամրապնդել է նրա ջանքերը՝ աշխարհի ամենաբարդ շրջաններից մեկում կայուն ազդեցություն ունենալու համար։