«Մեզ անհրաժեշտ է համերաշխություն, անհրաժեշտ է հարգել միջազգային եւ մարդասիրական իրավունքը։ Մեզ իսկապես անհրաժեշտ է այս համերաշխությունը, որպեսզի մարդիկ հասկանան, որ պատերազմը տարբերակ չէ»։
2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Դենիս Մուկվեգեն խոսում է «Ավրորայի» կենսական դերակատարման մասին՝ այն մարդկանց աջակցելու գործում, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ ուրիշներին օգնելու համար։ Նա ընդգծում է, որ համերաշխությունը հզոր միջոց է մեր ընդհանուր մարդկայնությունը վերականգնելու եւ ամրապնդելու համար: