«Մրցանակի գաղափարի հիմքում գթասրտությունն է: Դուք պարզապես չեք վերցնում 1 միլիոն դոլարը եւ ասում. «Շնորհակալություն, ես գնում եմ Պրովանս: Ես այնտեղ փոքրիկ ֆերմա եմ գտել»։ Այն քեզ տրամադրում է միջոցներ, որպեսզի դու էլ ուրիշներին շնորհես, որոնց աշխատանքը գնահատում ես։ Կարծում եմ՝ դա արտասովոր զորեղ գաղափար է»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն անդրադառնում է «Ավրորայի» ազդեցությանը, որը վերջին 10 տարիների ընթացքում աջակցել է մարդասեր-հերոսներին՝ օգնելով նրանց շարունակելու իրենց կենսապահպան գործունեությունը։