«Այսպիսի կենտրոնացումն անհատների եւ առանձին պատմությունների վրա, եւ պարզապես «մարդուն» «մարդկային» միջավայր բերելը շատ կարեւոր է»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ, «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը խոսում է «Ավրորայի» տասնամյա գործունեության եւ ազդեցության մասին։ Աշխարհում, որտեղ գլոբալ հակամարտությունները եւ մարդկային տառապանքը հաճախ կարող են թվալ հեռու եւ ճնշող, «Ավրորան» կենտրոնանում է հոդվածների վերնագրերի հետեւում գտնվող անհատների վրա, ինչը տիկին Աֆեյանի կարծիքով եզակի է եւ ոգեշնչող: