«Պատմություն պատմության ետեւից՝ «Ավրորայի» հետ առնչվող մարդկանց, ճանաչված դափնեկիրների, հարյուրավոր մարդասերների մասին, որոնք ամեն տարի առաջադրվում են «Ավրորա» մրցանակին, նրանց պատմությունները հիշեցնում են մեզ, որ մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է բարիք գործել»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության տնօրեն Էլիս Գրինվալդն անդրադառնում է նախաձեռնության ստեղծած 10-ամյա ազդեցությանը։ Տիկին Գրինվալդը վստահ է՝ «Ավրորան» հիշեցնում է այն արտասովոր ազդեցության մասին, որ սովորական մարդիկ կարող են ունենալ աշխարհի վրա, որտեղ իրական փոփոխությունները հնարավոր են դառնում, երբ մենք համախմբվում ենք՝ լուծելու իրական մարդկանց առջեւ ծառացած խնդիրները: